Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ցանկացած փոքր կորուստ կբերի ամբողջի ոչնչացմանը

Ցանկացած փոքր կորուստ կբերի ամբողջի ոչնչացմանը
18.06.2025 | 16:09

Չպետությունը կրկին գործի է դրվել։ Կանչվել է Թուրքիա՝ ամբողջացնելու Հայաստանի կապիտուլացիան։ Չպետությունը լավ գիտի՝ ինչի համար է Թուրքիա գնում և ինչ պետք է անի առաջիկայում։

Քաղաքականապես, հոգեպես, բարոյապես նա պատրաստ է դրան։

Պատրաստ չէ միայն տեխնիկապես։

Չպետությունը գիտի, որ հակազդեցությունը մեծ է լինելու։

Ամենայն հավանականությամբ, այս անգամ իր համար անհաղթահարելի։

Հետևաբար…

Հետևաբար չպետությունը նորից վերջից է սկսում գալ։

Եկեղեցու դեմ հարձակումը, Սամվել Կարապետյանի հետապնդումը, նիկոլի հիստերիկ գրառումները…

Այս բոլորն իրական օրակարգերը փոխելու միջոցներ են միայն։ Իրական կռիվն այլ նպատակներ է հետապնդում։ Սա պետք է լավ հասկանալ։

Բայց կարևոր մեկ այլ հանգամանք էլ կա։ Այն, որ սա չափազանց լավ մշակված օպերացիա է։

Չկործանվելու և չպետության զոհ չդառնալու համար մեր ժողովուրդը պետք է և՛ այս շեղող մարտերում, և իրական կռվում։

Ամբողջին զոհելու մաս այլևս չկա։

Ցանկացած փոքր կորուստ կբերի ամբողջի ոչնչացմանը։ Դե էլ չեմ խոսում եկեղեցու դեմ սանձազերծված պատերազմում պարտվելուց։ Դա արդեն փոքր կորուստ չի լինի։ Դա կլինի ողբերգություն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ